Էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն է. Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովների համատեղ քննարկմանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Իրավիճակը շատ պարզ է: Տասը ամիս տևած ամբողջական շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո, ԼՂ ամբողջ բնակչությունը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից, որում ապրել է դարերով: Սա էթնիկ զտումների տիպիկ օրինակ է, քանի որ մարդիկ չեն լքել իրենց տունը իրենց ազատ կամքով: Մենք գիտենք նաև, որ էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն է: Սա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շատ լուրջ խախտում է: Նրա դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել», - ասել է պատգամավորը:

Լրահոս