«Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Տիգրան Արզաքանցյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին։ Այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։ Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք, ինչպես նաև Տ․ Արզաքանցյանը, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս