Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում վթարվել է, նախնական տվյալներով՝ զոհերը 4-ն են, կան վիրավորներ

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․ «Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:

Լրահոս