Զգուշացե՛ք. կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ. ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք` խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս