Զարմանալի է, որ մարդիկ կարող են մտածել՝ բռնաճնշումներով ՀՀԿ-ին հնարավոր է վախեցնել. ՀՀԿ ԵԿ ղեկավար

Սա դասական բռնաճնշում է, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որպեսզի լռեցնի և վախի մթնոլորտ սերմանի մարդկանց մեջ. ՀՀԿ ԵԿ անդամ Ավետիսյան Ժորայի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։ «Մենք առաջին իսկ օրվանից պայքարել ենք և պայքարելու ենք։ Ժորան մեր պայքարի ընկերն է, եղել է մեր պայքարի խրամատում, նա ոչ մի անօրինական բան չի արել։ Փաստենք, որ ոստիկանության կողմից է եղել ուժի կիրառում, ոստիկաններն են հրահրել քաշքշոցը»,-ասաց նա։ Դանիելյանը նշեց, որ իրենց որևէ բռնաճնշումներով հնարավոր չի վախեցնել։ «Զարմանալի է, որ մարդիկ կարող են մտածել, որ մեր կուսակցության ներկայացուցիչներին հնարավոր է վախեցնել»,-ասաց նա։

Լրահոս