Երևի թե պարոն Անդրեասյանը տեղյակ չէ ,թե ինչ է տեղի ունենում Հայաստանում

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը այսօր անդրադարձել է Հայաստանում բիզնեսի մասին և հայտարարել ,թե բիզնեսն ազատագրված է և բացի բյուջեից ոչ մի ուրիշ սև դրամարկղ գումարը չի գնում: Այստեղ կարելի է մի բան ասել նիկոլի նշանակած ԲԴԽ նախագահին: Ուղղակի ստում եք պարոն,Ձեզ պետք է հիշեցնել մի քանի դեպք բիզնես ոլորտում: Երևի թե պարոն Անդրեասյանը տեղյակ չէ ,թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Ասեմ ուրեմն. Գրեթե բոլոր տենդերներ շահողները Հայաստանում շեշտվում են պաշտոնատար անձանց,կամ նրանց հետ փոխկապակցված անուններ :Տենդերները շահում են նոր բացված ընկերություններ, որոնց տնօրեններն իշխանության հետ փոխկապակցված մարդիկ են։ Բացի այդ բազմապատկվել է մեկ անձից գնումների ծավալը։ Սրա մասին կարելի է նաև նշել՝ առարկայական ,որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը 2018թվականից սկսած շահում է, գրեթե բոլոր տենդերները ասֆալտապատման:Այն որ Ավինյան Տիգրանը քաղաքապետարանում կազմակերպում է մեկ անձյա գնումներ ու դրանք բոլորը իշխանությունների հետ փոխկապակցված անձանցից,դա կոռուպցի՞ա չէ: Ու սա կարելի է անվերջ թվարկել: Բայց մեկ դեպքի եմ ցանկանում անդարդառնալ,որ Հայաստանում գրեթե բոլոր խանութներում վաճառվում է առանց աքսիզի սիգարետ,ու ոչ մի տուգանք ու վարույթ չի տեղի ունենում,եթե սա իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիա չէ, բա ին՞չ է: Բայց Կարենին պետք է հիշեցնել իր գործի՝ աշխատանքի մասին,որ Հայաստանում 5 տասնյակից ավել քաղբանտարկյալ կա, այդպիսի թիվ երբեք չի եղել, դա ֆիքսում են անգամ միջազգային կառույցները ու նա որպես ԲԴԽ նախագահ պետք է ուշադրություն դարձնի հենց դրան: Քաղբանտարկյալնների դատավարություններին հետևելիս ակնհայտ է դառնում, որ ամբողջ իրավական համակարգը վերահսկվում է մի կենտրոնից: Ոստիկանությունը,Քննչական ծառայություն, դատախազությունը և դատարանները վարչապետի աթոռը զավթածի օֆիսներն են: Այդ օֆիսների աշխատակիցների գործողությունները առնչություն չունեն օրենքի, իրավունքի հետ: Անում են այն, ինչ կարգադրվում է: Քաղբանտարկյալ ,ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստերի ընթացքին հետևելիս ինձ համար մի բան պարզ դարձավ , որ դատավորները և դատախազները ամոթը մի կողմ դրած ոչ թե օրենքի շրջանակում են գործում, այլ իշխանությունը պահել ցանկացողների շահերի շրջանակում: Պարոն Անդրեասյան սրան ուշադրություն դարձրեք,քանի որ Ձեր աշխատանքի հիմնական գերծառույթը Դատարաններն են: Բայց բոլորս էլ հասկանում ենք,որ այս իրավիճակը ավարտվելու է այն ժամանակ, երբ ավարտվի ցավի ու կորստի կառավարությունը, երբ հեռացվի Նիկոլը:

Լրահոս