Երևան քաղաքը վերածվել է սահադաշտի

Երևան քաղաքը վերածվել է սահադաշտի, միայն «խնդրում եմ հետեվյալ համարներին դուրս գալ սահադաշտից» հայտարարությունն է պակասում։ Այսօր վաղ առավոտից մենք ականատես ենք լինում ՀՀ պատմության մեջ ամենաանպատրաստ և անկազմակերպ ձնամաքրման ՉԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ։ Սիրելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ բոլորիդ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ հնարավորինս զերծ մնացեք մեքենա վարելուց եթե դա իհարկե հնարավոր է, խնդրանքիս մեջ ենթատեքստ մի փնտրեք, ենթատեքստ չկա, ամենինչ շատ ակնհայտ է։ Այս պահի դրությամբ անձամբ ես համարում եմ, որ նման եղանակային և իհարկե Քաղաքապետարանի ԱՆՆԱԽԱԴԵՊ անգործության պայմաններում երթևեկելը խիստ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ: Սա մի քանի օր առաջվա ձյան և սառույցի, քորոցով մաքրման աշխատանքների 2-րդ ռաունդն ա, որը առաջինից շատ ավելի շուտ ավարտվեց Քաղաքապետարանի պարտությամբ։ Երևի թե Տիգրան Ավինյանը մոռացել է որ իր նախընտրական կարգախոսը Ասեք կանենք-ա, ոչ թե ասեք կմտածենք կամ գուգլ կանենք։ Երևանցի վարորրդները ժամանակ չունեն սպասեն թե դուք երբ գուգլից կստանաք պատասխան, թե ես իրավիճակներում ինչ պետք է անի քաղաքապետը և քաղաքապետարանը, նրանք վաղ առավոտից սպասում են ինչ-որ գործողությունների քաղաքապետարանի կողմից, որոնք սակայն նույնիսկ չեն նախանշվում։ Վտանգի են նաև հետիոտները, ովքեր փորձելով հեռու մնալ մեքենաներից գնում շենեքերի տակով և ժամանակ առ ժամանակ հրաշքով փրկվում փոկված սառույցներից։ Հ․Գ․ Էդ որ նախընտրական փուլում հայաթներում, մեծ մեծ խոսում էիր որ դու մենակ քաղաքի հարցերի հետ կապ ունես և սաղ հարցերը "տեղը կգցես", ու որ քեզ էդ աղետալի բաների մեջ չխառնեն, քանի-որ դու անձամբ կապ չունես։ Դե բա ու՞ր են բահերը, ու՞ր են մաքրողները:

Լրահոս