Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները. Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա: Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որը այդ ժամանակահատվածում չի սպասարկվի:

Լրահոս