Երևանում տղամարդն ավտոքարշակի վրա աշխատանքներ կատարելիս վայր է ընկել

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին, և հայտնել են, որ Նոր Հաճնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը գլխի մասում ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը հիվանդանոց է տեղափովել Մյասնիկյան պողոտայից, որտեղ ավտոքարշակի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում քարշակի վրայից վայր է ընկել, և այդ պահին նշված վայրով անցնող Նոր Հաճնի շտապօգնության բժիշկները կանգնել են, պարեկների և քաղաքացիների օգնությամբ, նախ, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են վիրավորի ինքնությունը:

Լրահոս