
Երևանում` վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com
Երեանում, այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քնինչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։