Երևանում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը

Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։ Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։ Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Լրահոս