Երևանում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում 24 ժամ ջուր չի լինի

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 26-ը՝ ժամը 09.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասերի, Բեկնազարյան, Մազմանյան, Շիրազի, Չաուշի, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Լուկաշին, Լուկաշին 1-3 փողոցների, Բաշինջաղյան փողոցի, փակուղու և նրբանցքների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 41-65 կենտ համարների, Սիլիկյան հին խճուղու, Աշտարակի խճուղու, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 20-26 փողոցների, Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա գյուղերի, Արագածոտնի մարզի՝ Ուշի գյուղի, Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս