Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով: Այսպես՝ -սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, - չի եղել հանդերձարան անձնակազմի համար, - խոհանոցի պատերը, դռները եղել են անհարթ, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, - պատուհաններն չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր: Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը. սահմանվել է ժամկետ:

Լրահոս