Երևանում ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը․ նա Toyota-ով վթարային իրավիճակ է ստեղծել Zhongtong ավտոբուսի համար. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանն է:

Լրահոս