Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, կինը տեղում մահացել է

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ին մոտ Камаз մակնիշի ավտոմեքենան Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կնոջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, աղբատար ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Լրահոս