Երևանի «Շողակաթ» այգում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ ծառից կախված

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող այգում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունը նշված այգում՝ ծառից կախված, հայտնաբերել է Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ս.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս