Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել իրանական կողմից՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված է Թեհրանում, ներկա պահին իրանցի գործընկերների հետ մշակվում են հանդիպման մանրամասները։ «Երբ վերջանական որոշում կլինի, այդ մասին կհայտարարվի»,- ասել է Կոստանյանը։ Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է այդ ձևաչափով հանդիպումներին:

Լրահոս