Երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերն աշակերտներին առաջնակի զննություն կանեն. եթե սիմպտոմներ գրանցվեն՝ նրանց տուն կուղակեն

Երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերն աշակերտներին առաջնակի զննություն կանեն, եթե գրանցվեն որոշակի սիմպտոմներ՝ աշակերտներին տուն կուղակեն, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ասաց, թե հսկում են բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում մինչև 2 տոկոսը։ Նախարարությունն ունի գործողությունների հստակ պլան, եթե տոկոսի աճ գրանցվի։ Պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի։ «Ռեանիմացիոն ու մյուս մահճակալային ֆոնդը մեր խիստ հսկողության տակ է, կարծում ենք՝ իրավիճակը կմնա կառավարելիի շրջանակում»,- ասաց նա։ Ավանեսյանի խոսքով՝ սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստվելն է։ «Պատվաստանյութը Հայաստանում հասանելի է եղել հենց հոկտեմբերի սկզբից, այսօր շրջանառվող երկու հիմնական շտամերը՝ H1N1 և H3N2, ներգրավված են պատվաստանյութերի մեջ»,- ասաց նախարարը։

Լրահոս