Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա - Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում:
Գայի պողոտա - Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա –Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»:
Գայի պողոտա - Հովհաննիսյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»: