Երեխային ծեծած դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը ոստիկանությունում են
Քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծում, քանի որ վերջինս չի ցանկանում քնել։
Դեպքի առնչությամբ MediaHub-ը զրուցել է համայնքի վարչական ղեկավար Կարեն Ստեփանյանի հետ։
«Դեպքի առնչությամբ միակ նորությունն այն է, որ մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը հրավիրվել են ոստիկանություն»,- նշել է նա։
Համայնքի վարչական ղեկավարը նշել է, որ մինչ այս պահը որևէ ահազանգ չի ստացել մանկապարտեզում գործադրված բռնությունների մասով։