Երբ նեղն են եղել, ՀՀ իշխանությունները բանավոր ասել են, թե կարող եք գնալ, տեղակայվել. Սեյրան Օհանյանը՝ Ներքին Հանդում ռուս սահմանապահների մասին 

Զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ պայմանագրի համաձայն են ՌԴ սահմանապահները գտնվում Ներքին Հանդում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Եթե այդպիսի պայմանագիր չկա, նշանակում է՝ երբ անհրաժեշտություն եղել է, երբ նեղն են եղել, ՀՀ իշխանությունները բանավոր ասել են, թե կարող եք գնալ, տեղակայվել»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած ռազմական միջադեպը՝ ասել էր, թե ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։

Լրահոս