Եվրո-2024. Թուրքիա — Հայաստան հանդիպման տոմսերի գները

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ արդեն վաճառքում են Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան հանդիպման տոմսերը։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ նշվել է, որ սեպտեմբերի 8-ին, Էսքիշեհիրում տեղի ունենալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերի գինը կկազմի 200, 300, 400 լիրա (7,5, 11 եւ 15 դոլար՝ համապատասխանաբար)։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Լրահոս