Ես չեմ ուզում վերև բարձրանալ, պարոն Քյարամյանը կամ ՔԿ այլ ներկայացուցիչ թող իջնի. Բագրատ Սրբազան

Քննչական կոմիտեից առաջարկում են քաղաքացիներին դիմում գրել, որպեսզի ընդունեն մարդկանց և պատասխանեն իրենց հարցերին։ Բագրատ Սրբազանը կատակեց՝ «թուղթ ու գրիչ ունե՞ք, հիմա 1000 դիմում կգրենք»։ Սրբազանը հայտարարեց, որ ինքը վերև բարձրանալու մտադրություն չունի։ «Ես չեմ ուզում վերև բարձրանալ։ Պարոն Քյարամյանը կամ ՔԿ այլ ներկայացուցիչ կիջնի այստեղ և կլսի մեր պահանջները և կպատասխանի մեր հարցերին, կամ՝ հետագայի համար մենք չենք կարող պատասխան տալ»,- նշեց Բագրատ Սրբազանը։ «Լավ, մի իջեք ձեր բարձունքից, հետո մի օր մենք կգանք այդտեղ»,- հավելեց Սրբազանը։

Լրահոս