Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am)
«Առաջին ազատամարտում հայրս զոհվեց, մեկ ամիս անց մայրս լույս աշխարհ բերեց եղբորս ու առանց երկմտելու նրան հորս անունով կոչեց՝ Հայասեր։ Երազելով, որ նույն ճակատագրին չարժանանա։ Եղբայրս միաժամանակ իմ մանկության ընկերն էր, այնքան էինք կապված միմյանց հետ, որ զգում էինք մեկս մյուսի տրամադրությունը՝ անկախ տարածությունից։ Ամենազավեշտալին մեր «հանցավոր» մանկությունն էր, լի բազմաթիվ արկածներով»,- MediaHub-ին պատմել է Սյուզաննա Բադալյանը։
Քույր ու եղբայր իրենց մանկության ու պատանեկության խենթություններով լցրել են մոր՝ Ռուզաննայի կյանքը, որ միայնակ, դժվարությամբ մեծացրել է զավակներին։
«Մեծանալով հասկացանք, որ Հայասերին Աստված օժտել է յուրահատուկ տաղանդով՝ նկարում է, փայտից, գիպսից ու կավից հետաքրքիր քանդակներ է ստանում։ Ես էլ եմ նկարում, բայց ինքը նաև քանդակում է ու մատների արանքով չի նայել, արհեստի այդ ճյուղը զարգացրել է։ Հետագայում Ճարտարի ու հարևան գյուղերի դպրոցներում դասավանդում էր, միաժամանակ ծառայում պաշտպանության բանակում»,- պատմել է քույրը։
Հայասերը հայրենիքի հանդեպ իր պատասխանատվությունն արտահայտում էր հայրենի սահմանները պահելով։ 7 ամիս առաջ այս օրը պատերազմ էր, ինքն էլ որպես հետախույզ՝ «Կոհակ»-ի բարձունքում։ Ադրբեջանը կեսօրին պատերազմ սկսեց Արցախի դեմ ու դիրքային մարտերը կարճ ժամանակում տեղափոխեց թիկունք, բնակավայրեր։
«Ես ամուսնացել ու ապրում էի Ասկերանում, րոպե առ րոպե պատերազմն ավելի էր թեժանում, դիրքերն Ասկերանից հեռու չէին, մենք հասկանում էինք, որ պատերազմը մեր օգտին չի ընթանում։ Դրան զուգահեռ եղբորս ու մորս հետ կապ հաստատել չէի կարողանում, չէր ստացվում։ Ապրումներս, զգացողություններս ինձ չդավաճանեցին, եղբայրս, փաստորեն ծանր վիրավորում էր ստացել»։
Սյուզաննայի խոսքով՝ Հայասերի ապրելու վիճակն անհույս էր։ Դիրքերում նա գլխուղեղի հրազենային վիրավորւմ էր ստացել։ Ընկերներին հաջողվել է նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժշկական միջամտություն ստանալուց հետո բժիշկները նույն օրը նրան Մարտունուց տեղափոխել են Ստեփանակերտ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։