«Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Խարկովի շրջանում ռուսական բանակի գործողությունների նպատակը «սանիտարական գոտու» ստեղծումն է։ «Ինչ վերաբերում է Խարկովի ուղղությամբ գործողություններին, ապա դա Ուկրաինայի իշխանությունների մեղքով է, որովհետև նրանք կրակում էին և, ցավոք, շարունակում են գնդակոծել սահմանամերձ տարածքների բնակելի թաղամասերը, այդ թվում՝ Բելգորոդը, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Եվ ես հրապարակավ ասել եմ՝ եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտի, սանիտարական գոտի։ Դա էլ անում ենք»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ։

Լրահոս