Ես հիմա տրամադրություն չունեմ խոսելու, մայրս մահացել է․ Քյոխ (Mediahub.am)

Այս իշխանությունների կողմից Արցախը վերջնականապես թշնամուն հանձնելու և արցախցիների՝ բռնի տեղահանումից հետո Հայաստանում բնակություն հաստատեցին ինչպես շարքային արցախցիներ, այնպես էլ Արցախի համար ազատագրական պայքար մղած մի խումբ հրամանատարներ։ Նրանցից մեկն էլ Կարեն Ջալավյանն է՝ Քյոխը։ Անցել է արդեն չորս ամիս Արցախի հանձնումից, և MediaHub-ը որոշել է հետաքրքրվել, թե ի՞նչ է անում լեգենդար հրամանատարի համբավ ձեռք բերած Քյոխը, որտե՞ղ է բնակվում, ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ է մտածում Արցախի ճակատագարի մասին։ «Նա նախ հետաքրքրվեց, թե ի՞նչ ենք ուզում իրենից։ Ասացինք՝ ինչու ենք զանգել, սակայն Կարեն Ջալավյանն ասաց, որ դժբախտություն է տեղի ունեցել, տրամադրություն չունի խոսելու․ «Ես հիմա տրամադրություն չունեմ խոսելու, մայրս մահացել է»»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս