
Ես համենայն դեպս փորձում եմ այդ կերպ ապրել ու լիահույս եմ, որ ծերությանս օրերին պարզ ճակատով այս բառերը կասեմ կրտսեր սերնդին
«Человек должен стоять на одном берегу»
Այս բառերը լսել եմ կյանք տեսած, դրա ողջ դառնությունները ճաշակած և երբեք իր համոզմունքները չփոխած մի պատվարժան սյունեցուց։
Այս բառերը պետք է լինեն յուրաքանչյուր մարդու համար ուղենիշային. անկախ սոցիալական, նյութական վիճակից, զբաղեցրած պաշտոնից, մասնագիտությունից, արտաքին և ներքին այլ հանգամանքներից մարդ չպետք է փոխի իր գույնը՝ պինդ կանգնի մեկ ափի վրա։ Իսկ մնացածը լիրիկա է։
Ես համենայն դեպս փորձում եմ այդ կերպ ապրել ու լիահույս եմ, որ ծերությանս օրերին պարզ ճակատով այս բառերը կասեմ կրտսեր սերնդին։