Ես ամսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար, գնալու եմ իմ աչքով տեսնելու, թե այդ ի՞նչ ցանկապատեր են, ի՞նչ փշալարեր են. Սրբազան

Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն փշալարերը, որոնց նկարները տարածվում են՝ չկան. հրավիրված ասուլիսին ասաց Բագրատ Սրբազանը: «Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար, գնալու եմ իմ աչքով տեսնելու, թե այդ ի՞նչ ցանկապատեր են, ի՞նչ փշալարեր են, որ մեր ամրությունն են ապահովելու: Հիմա դրանք գոյություն չունեն: Միգուցե ինչ-որ մի հատվածում դրել են, նկարել են, ես կարծում եմ՝ դա էլ է սուտ»,-նշեց նա։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ սահմանամերձ գյուղի բնակիչներին փշալարերով ցանկապատի նկարներն էր ցույց տվել և ասել, որ Ոսկեպարում այդպես են սահմանազատել։

Լրահոս