Եռաբլուրում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով

2022թ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը /9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։ Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով՝ քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։ Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով, պանթեոն են ուղարկվել ․․․ 439 ոստիկան /անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին/։ Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը 1․ Հրաձիգներ են 2․ Հրաձիգ նռնականետորդներ և 3․ Հրաձիգ գնդացրորդներ», - նշել է նա։

Լրահոս