Եռաբլուրի եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան

Հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը»: «Դրանից հետո՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար: Ժամը 12:30-ին մասնակիցների անունից ծաղկեպսակ կտեղադրվի հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին»։

Լրահոս