
Ենոքավանից Աչաջուր ճանապարհին «Nissan Xterra»-ն մոտ 40 մետր դուրս է եկել ճանապարհից ու խափանվել. Փրկարարներ են եկել
Մայիսի 4-ին, ժամը 06։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղից Աչաջուր գյուղի հարակից սար տանող ավտոճանապարհին ավտոմեքենան խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 40 մ) և խափանվել։
Փրկարարները հինգ քաղաքացու տեղափոխել են Իջևան քաղաք, իսկ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված․ վարորդը շարունակել է ընթացքը: