ԵՄ երկրների հետ վիզաների դյուրացման գործընթացում կարող ենք որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում. ԱԳ փոխնախարար

Հայաստանը ԵՄ երկրների հետ վիզաների դյուրացման երկխոսության համատեքստում կարող է որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում, այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Նա նշեց, թե այդ հարցը քննարկել են, ներկայացրել իրավիճակը, խնդիրները: «Այս հարցը մնում է մեր օրակարգում: Դա վերջին անգամ քննարկվել էր թե՛ համագործակցության կոմիտեի, թե՛ խորհրդի ընթացքում: Վերջերս նաև իմ աշխատանքային հանդիպումների ընթացքում կար այսպիսի պատրաստակամություն՝ առաջ քաշել այդ հարցը: Իրավիճակը շարունակում է մնալ ոչ շատ դյուրին, բայց, իմ կարծիքով, այդ հարցում կարող ենք ունենալ որոշակի առաջընթաց գալիք տարվա ընթացքում», - հավելեց փոխնախարարը:

Լրահոս