ԵՄ դիտորդները շարունակում են առաքելությունը Հայաստանում․ այսօր զրուցել են Նավուր գյուղի հովվի հետ

Հայաստանում Եմ դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․ «Մարդկանց անվտանգությանն ուղղված պարեկության շրջանակում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, ինչպիսին է, օրինակ, Նավուր գյուղի հովիվը, որպեսզի տեղեկացնեն ԵՄ-ին, թե ինչպես է հակամարտությունն ազդում մարդկանց առօրյա կյանքի վրա: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը նպաստում է սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովմանը»։

Լրահոս