ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ բերելու նպատակը իշխանության կողմից խրախուսվող հակառուսականության քաղաքականության բաղադրիչներից է. Տիգրան Աբրահամյան

ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողը (ները) միանշանակ գիտեն, որ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ այս թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն: «Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո: Ընդ որում` դա ներկայացնելով որպես մոտ ապագայում սպասվելիք խոշոր փոփոխություն: Երկրորդ, սա իշխանության կողմից խրախուսվող հակառուսականության քաղաքականության բաղադրիչներից է, որը տարբեր չափաբաժիններով խաղարկվել ու խաղարկվելու է: Օրեր առաջ այս թեմային բավականին խորքային ձևով նաև Արմեն Աշոտյանն էր բանտից անդրադարձել, որում հստակ գնահատված էր ԵՄ քաղաքականությունը, ներկայումս ՀՀ-ԵՄ բանակցությունների իրական վիճակն ու երկուստեք ակնկալիքները ու այդ ամենը աշխարհաքաղաքական ծանր իրադարձությունների համատեքստում: Իշխանությունը, ինչպես մյուս հարցերում, այստեղ էլ մեծ բլեֆի է գնում` հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու և հիմնական խնդիրները խնամքով քողարկելու նպատակով»,- նշել է Աբրահամյանը։

Լրահոս