Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30։ Օդի ջերմաստիճանը մարզերում` Շիրակում՝ գիշերը՝ +7 + 12, ցերեկը՝ + 20 + 24, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+29, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+22, Լոռիում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 17 + 20, Տավուշում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 19 + 22, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30, Արարատում՝ գիշերը՝ +17 + 20, ցերեկը՝ + 30 + 33, Արմավիրում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 30 + 32, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 20 + 23, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+31, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15 + 19, ցերեկը՝ + 22 + 27։

Լրահոս