Եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 14-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+22, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +22+25, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+21, Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24, Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+27, Արարատում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +26+29, Արմավիրում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+21, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +26+29, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+31, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+22, Արցախում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +27+31։

Լրահոս