
Եղանակը Հայաստանում
Փետրվարի 15-ի ցերեկը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն, օդերեւութաբանները լեռներում բուք են կանխատեսում։ Սպասվում է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ: Գիշերային ժամերին ցուրտը կսկսի մեղմանալ։ Երեւանում ցերեկը տեղ-տեղ հնարավոր է թույլ ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -9-11, վաղը ցերեկը՝ 0-2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -17-21, ցերեկը՝ -6-10,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -15-18, ցերեկը՝ -4-8,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -11-13, ցերեկը՝ 0-4,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -4-8,
Լոռիում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2 + 3,
Տավուշում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +4 + 8,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -6-10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2-5,
Արարատում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0 + 3,
Արմավիրում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -17-19, ցերեկը՝ -5-7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0+3,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4 + 7,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -3 + 1,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6 + 11։