
Եղանակը Հայաստանում
Փետրվարի 7-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն եւ մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին, իսկ հովտային շրջաններում տեղումներ՝ թաց ձյան տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Երեւանում սպասվում է թաց ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 + 2, վաղը ցերեկը՝ + 3 + 5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3 + 1,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0-2,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-4,
Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2 + 1,
Տավուշում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0 + 4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +1+4,
Արարատում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 4 + 7,
Արմավիրում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 3 + 6,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0-2,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 3 + 5,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 7 + 11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2 + 6,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 5 + 9։