Եթե օրենքի և մահվան առջև որդիները հավասար չեն` այդ հայրենիքը դատապարտված է. Բագրատ Սրբազան
Շարունակվում է Բագրատ Սրբազանի այցը Սյունիք:
Այսօր վաղ առավոտյան Սրբազան Հայրը մի խումբ երիտասարդների հետ բարձրացել է Խուստուփ լեռ:
Սրբազանը Նժդեհի շիրիմին հոգու հանգստյան աղոթք է արել:
«Եթե օրենքի և մահվան առջև որդիները հավասար չեն` այդ հայրենիքը դատապարտված է։ Մենք կոչված ենք թե՛ օրենքի, թե՛ մահվան առջև հավասար լինելու՝ մեզանով և մեր որդիներով, որպեսզի վերստին վերականգնվի և ոտքի կանգնի մեր տունը, մեր պատիվն ու արժանապատվությունը»,- նշել է Սրբազանը: