Եթե պահանջը մերժվում է, ուրեմն մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց չթողնել գործի գալ. Սրբազան

Բաղրամյան պողոտայում Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է արտահերթ նիստ հրավիրելու և վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության միջնորդությունը։ Նա նշեց, որ պատգամավորներից Արծվիկ Մինասյանը հավանաբար կգա և կտեղեկացնի՝ ինչ է տեղի ունեցել և ինչ քայլեր կան խորհրդարանում։ «Եթե այդ պահանջը մերժվում է, ուրեմն մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել գալ, ուղղակիորեն։ Իրենք իրավունք չունեն մեր կողմից վճարվող հարկերի հաշվին իբրև թե աշխատել, չգիտես՝ ում համար, ինչի համար»,-ասաց նա։

Լրահոս