Եթե ՀՀ-ում լինի արդարադատություն, ապա Արմեն Աշոտյանը պետք է այս գործով արդարացվի. Շարմազանով
Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ քաղաքական բանտարկյալ, այս գործը ոտքից գլուխ քաղաքական դրդապատճառներ ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մանրուք է, բայց հաճելի մանրուք է։ Կլինի տնային կալանքի տակ, բայց կմիանա ընտանիքին, երեխաներին։ Պնդում եմ, որ եթե ՀՀ-ում լինի արդարադատություն, ապա Արմեն Աշոտյանը պետք է այս գործով արդարացվի»,-նշեց նա։