Եթե դուք ևս տուժել եք հունիսի 12-ին ոստիկանության զորքերի ոչ իրավաչափ գործողություններից՝ գրեք մեզ

«ՀայաՔվեն» հայտնում  է․ «Հարգելի´ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց ցուցարարների հանդեպ ոստիկանության զորքերի ոչ իրավաչափ գործողությունների մասին հանցանքի հաղորդմանը, որը պատրաստել և ներկայացրել էր «ՀայաՔվեն»: Նյութերը քննում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը: Եթե դուք ևս տուժել եք հունիսի 12-ին ոստիկանության զորքերի ոչ իրավաչափ գործողություններից, խնդրում ենք գրել մեր ֆեյսբուքյան էջին: Մենք կօգնենք ձեզ` ձեռք բերելու տուժողի դատավարական կարգավիճակ և վերականգնելու ձեր խախտված իրավունքները: «ՀայաՔվեն» հետամուտ է լինելու ոստիկանական բռնությունների մեղավորների ամբողջական շրջանակի բացահայտմանն ու պատասխանատվության ենթարկելուն»:

Լրահոս