Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան

ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` նպատակ ունենալով ավելի մատչելի դարձնել վարկերը բիզնեսի և տնտեսության համար, սակայն գործնական վարկերի տոկոսադրույքները շարունակում են մնալ բարձր, բանկերը գանձում են անհասկանալի բարձր միջնորդավճարներ և սպասարկման վճարներ` ապահովելով գերշահույթ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ըստ նրա` ԿԲ-ի ձախողված դրամավարկային քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք: «Հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը»,- նշել է տնտեսագետը:

Լրահոս