Դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. Բելառուսի քաղաքացին հայտնել է, որ իրեն կապել են ու տարել իր մոտ եղած դրամներն ու դոլարները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել «ավազակություն» հատկանիշներով, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բելառուսի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Ա. Գրիտչենկոն և հայտնել, որ Բաղրամյան պողոտայի բնակարանում դիմակով և ձեռնոցներով անհայտ անձը մուտք է գործել, ապա բռնություն է կիրառել իր նկատմամբ, կապել ձեռքերն ու ոտքերը և պահանջել գումար: Տեսնելով, որ ինքը հրաժարվում է դիմակավորված անձի պահանջները կատարել, նա հափշտակել է իր մոտ եղած 220 հազար դրամը, 400 ԱՄՆ դոլարը, իր բելառուսական անձնագիրը և «iPhone» մոդելի բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ

Լրահոս