Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ Քննչական կոմիտեն՝ ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մահվան մասին

ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Քանի որ լրատվամիջոցներից շատ են հետաքրքրվում, տեղեկացնեմ հետևյալը․ 2024 թվականի հունիսի 01-ին, ժամը 11։15-ին, Սևանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա․ Մնացականյանի շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։ Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սկսվել է նախաքննություն, նաև իրականացվել են որոնողական աշխատանքներ։ 2024 թվականի հունիսի 3-ին նույն հանգստյան գուտու լողափի տարածքից՝ Սևանա լճում, ափից 65-70 մետր հեռավորության վրա, 4 մետր խորությունից հայտրաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Ա․ Մնացականյանի դին։ Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։ Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։

Լրահոս