Դժվար է հասկանալ հայկական կողմի դիրքորոշումը Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ․ Լավրով

«Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը»,-Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ՝ ինչն է այս մոտեցման հիմքում»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունների «հիմքում դրվածն այսօր էլ մնում է լիովին արդիական»։

Լրահոս