Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, արձագանքել է ԲԴԽ կողմից քիչ առաջ հրապարակված որոշումներին, որոնվ դադարեցվել են 4 դատավորների լիազորությունները: Նա Facebook-ի իր էջում գրել է. ««ԲԴԽ-ն դադարեցրեց վերաքննիչի դատավոր Աստղիկ Խառատյանի, վճռաբեկի դատավորներ Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները Այս որոշումներով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։ Մյուսները՝ Վիգեն Քոչարյանը, Հայկ Գրիգորյանը և հատկապես Երանուհին, «կարեն անդրեասյան» էին դարձել վաղուց։ Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր։ Ոչ ոք նրանց գլխին ատրճանակ չէր դրել»։

Լրահոս