Դեռ ասելիք ունեմ  եռամարտի ասպարեզում։Ինչո՞ւ չէ թարմացնել Աշխարհի և Եվրոպայի ռեկորդները․ Սերգեյ Ալվանյան

Այսօր Imedia.am կյաքը զրուցեց Powerlifitingna (ուժային եռամարտ) ի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Ալվանյանի հետ․

Ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել Powerlifitingna (ուժային եռամարտ) սպորտաձևով։

-Եռամարտով սկսել եմ զբաղվել 25 տարեկանից,բայց առ հասարակ սպորտով զբաղվել եմ դեռ վաղ տարիքից՝ ֆուտբոլով,հեծանվասպորտով։Նշեմ նաև ,որ ֆուտբոլում վատ արդյունքներ չեմ գրանցել։

Ինչո՞ւ ըտրենիցք հենց այդ սպորտաձևը,և ո՞վ խորհուրդ տվեց։

-Սպորտաձևի մասին տեղեկացել եմ սոցիալական ցանցերից,որը շատ հետաքրքրեց և սկսեցի ինֆորմացիա հավաքել սպորտաձևի մասին,թե սոցիալական ցանցերից,և թե սպորտային գրականության միջոցով։Բիոմեխանիկա,պարապունքային պլաններ և այլն։ 2010 թվականից սկսել եմ այցելել ,սպորտային մարզիկների շրջանակներում հայտնի Պոնչիկանոցի հետևի զալ,որտեղից և սկսեց իմ սպորտային կարերիան։Զալի սեպականատեր Տիգրանը լինելով նախկին եռամարտիկ հնարավորություն էր տվել մարզիկներին պարապել անվճար։2013 ին և 2014 թվականներին մասնակցել եմ տեղի առաջնություննեին գրանցելով լավ արդյունքներ և ընդգրկվել հավաքականի կազմում ու 2015 թվականից հանդես եկել միջազգային հարթակներում։

Որքանով է տարածված այդ սպորտաձև Հայաստանում և դուք ինչ եք անում սպորտաձևի տարածման համար։

— Ցավոք սպորտաձևը դեռ այդքան էլ տարածված չէ ՀՀ-ում ,բայց առաջվանն էլ չէ։Սպորտաձևի զարգացման գործում ունեցել եմ մեծ ներդրում,ու կարող եմ անկաշկանդ ասել դրա մասին՝ օգնել եմ հիմնադրել 2 միջազգային ֆեդերացիա,այնուհետև բացումից հետո սկսեց հոսքը մարզիկների դեպի միջազգային հարթակներ։Իմ փորձն ու գիտելիքներն եմ փոխանցել սկսնակ մարզիկներին,ունեցել եմ սաներ,որոնք նույնպես վատ արդյունքեր չեն գրանցել Հայաստանում և միջազգային հարթակներում։

Դուք Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն եք,ո՞րն է Ձեր լավագույն հաղթանակը և ինչո՞ւ։

-Լավագույն և հիշարժան հաղթանակներից,կարելի է առանձնացնել 2017 թվականին Լեհաստանում տեղի ունեցած Աշխարհի առաջանությունը,որտեղ ես զբաղեցրեցի առաջին հորիզոնականը,որտեղ թեժ պայքար էր գնում իմ և Ուկրաինան ներկայացնող մարզիկի միջև աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը սպորտում։

Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը

-Գլխավոր նպատակներից է զարգանալ որպես մարզիկ,դեռ ասելիք ունեմ եռամարտի ասպարեզում։Ինչու չէ թարմացնել Աշխարհի և Եվրոպայի ռեկորդները։

 

Ի՞նչ կմաղթեք երիտասարդությանը,և ինչո՞ւ ընտրել հենց Powerlifitingna (ուժային եռամարտ)֊ն

-Երիտասարդներին կմաղթեմ հաջողություններ, նորանոր հաղթանակներ և խորհուրդ կտամ ունենան համբերություն,մարզական դիսցիպլինա և հավատք դեպի նպատակների իրականացմանը,առանց որի ոչ մի նպատակ չես կարող իրականացնել։Ասեմ նաև սպորտում բացի ուժեղ ու տեխնիկապես զարգացած լինելուց,այն քեզ կօգնի լինել կրթված ու ինքնազարգացած ,իսկ խորհուրդ կտամ առ հասարակ զբաղվեմ սպորտով և չէի ցանկանա մի սպորտաձև առանձնացնել։

Լրահոս