Դեմոկրատական կուսակցության անդամ Դին Ֆիլիպսը հայտարարել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին

Մինեսոտա նահանգի 54-ամյա կոնգրեսական Դին Ֆիլիպսը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածություն առաջադրվելու մտադրության մասին։ Ըստ «Ամերիկայի ձայն»-ի, նա հույս ունի կուսակցական առաջադրման համար պայքարել գործող նախագահ Ջո Բայդենի հետ։ Ֆիլիպսի աջակիցները ենթադրում են, որ նա կարող է հասնել նպատակին, քանի որ դեմոկրատականներից շատերին մտահոգում է գործող նախագահի պատկառելի տարիքը: Դին Ֆիլիպսը Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ամենահարուստ անդամներից մեկն է: Նախքան իր քաղաքական կարիերան, նա խորթ հորից ժառանգել է ոգելից խմիչքների ընկերություն, ապա հիմնադրել է մեկ ուրիշը, որը պաղպաղակ է արտադրում: Ֆիլիպսը պաղպաղակով բեռնատար է վարել 2018 թվականին Ներկայացուցիչների տան ընտրությունների քարոզարշավի օրերին: Նա հաղթել է հանրապետական մրցակցին և հետագայում ևս երկու անգամ է հաղթել իր ընտրատեղամասում: Քարոզարշավի տեսահոլովակում Դին Ֆիլիպսը տեսահոլովակում հայտարարում է. «Մենք որոշ խնդիրներ ունենք: Մենք վերակառուցելու ենք այս տնտեսությունը և վերակառուցելու ենք Ամերիկան»: Ֆիլիպսը նախընտրական միջոցառում է անցկացրեց Նյու Հեմփշիր նահանգի Քոնկորդ քաղաքում և նախնական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել այդ նահանգի պետական քարտուղարի գրասենյակին:

Լրահոս