Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Լոռու մարզում գործող «Ալեքսանդր Կոլոլյան» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ քարամշակման արտադրամասում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության Դեբեդ գետի անանուն վտակից իրականացվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։ Տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Լրահոս